Թրամփի որդին զարմիկի հետ «թաքնվոցի» էր խաղում հոր երդմնակալության ժամանակ (լուսանկար)
Բերոն Թրամփը՝ ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի 10-ամյա որդին, գնացել էր հոր երդմնակալության արարողությանը՝ նրան սատարելու: Միջոցառման մի մասն այնքան երկարաձգված էր, որ երեխան որոշել է ինքն իրեն զվարճացնել: Նրա խաղընկերն է դարձել զարմիկ Թեոդոր Քուշները՝ Իվանկա Թրամփի որդին: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ինչպես հաղորդել է «Daily Mail»-ը, մինչ երեխաները խաղում էին, հայրը ստորագրում էր իր առաջին հրահանգները:
Հավանաբար խաղերն այնքան գրավիչ ու ակտիվ են եղել, որ դրանից հետո Բերոնի մայրը՝ ԱՄՆ առաջին տիկինը, ստիպված է եղել ուղղել որդու փողկապը: