Մերկելը կոչ է արել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կառուցել փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների հիմքով
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համարում է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հաստատման մեջ պետք է շեշտադրումն անել ընդհանուր արժեքների վրա և փոխադարձ հարգանքի մթնոլորտում փոխզիջումներ փնտրել: Այս մասին գրում է ТАСС-ը:
«Առաջին հերթին ես խորապես հավատում եմ, որ բոլորիս համար լավ կլինի, եթե մենք հաղորդակցմամբ գործենք՝ հիմնվելով ընդհանուր արժեքների և կանոնների վրա», - ասել է կանցլերը:
Կանցլերը նշել է, որ տրանսանտլանտյան հարաբերությունները մոտակա տարիներին պակաս կարևոր չեն դառնալու, և եթե կան տարբեր տեսակետներ, ապա փոխզիջումներ ավելի լավ է փնտրել փոխադարձ հարգանքի միջավայրում:
«Գերմանիան ներկայումս նախագահում է G20-ում: Մեր կողմից մենք կանենք հնարավորը այդ հարցում մեր ներդրումն ունենալու համար»,- այս հայտարարությունը դարձել է Դոնալդ Թրամփի՝ նախագահական լիազորությունները ստանձնելուն ուղղված Մերկելի առաջին արձագանքը: