Մելանյա Թրամփի շքեղ զգեստները՝ նախագահական ընտրություններից հետո (լուսանկարներ)
ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփն իր բրենդային զգեստներն անձամբ է գնում և բացառապես ամուսնու դրամական միջոցներով:
Էլեգանտ և շքեղ ընտրություն կատարելն, ինչ խոսք, նախագահի տիկնոջը հաջողվում է: Այդ մասին են վկայում նաև նորաձևության քննադատները, ովքեր հատկապես նշում են սեփական առավելությունները գեղեցիկ ընդգծելու Մելանյայի կարողությունը:
Ստորև ներկայացնում ենք Մելանյա Թրամփի 4 զգեստները, որոնք տիկինը կրել է իր ամուսնու՝ նախագահական ընտրությունների ժամանակ հաղթանակ տանելուց հետո:
1. Բաց երկնագույն հագուստը, որով Մելանյան ԱՄՆ նախագահի հետ Սպիտակ տուն եկավ, պատկանում է ամերիկյան «Ralph Lauren» բրենդին, որպես զարդարանք օգտագործվել էր կրկին ամերիկյան «Tiffany & Co» բրենդը:
2. Մելանյա Թրամփը Փալմ Սփրինգսի ամանորյա երեկույթին ներկայացել էր սև զգեստով, որը պատկանում է «Dolce & Gabbana» բրենդին: Այդ հագուստով Մելանյայի լուսանկարն ավելի ուշ «DG Woman» գրությամբ հրապարակվել էր Ստեֆանո Գաբանայի ինստագրամյան էջում:
3. ««Ralph Lauren» բրենդի սպիտակ կամբինեզոնով Մելանյան հանրությանը ներկայացավ ԱՄՆ նախագահական ընտրություններին ամուսնու հաղթանակի մասին իմանալուց հետո:
4. Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության առթիվ տեղի ունեցած ընթրիքի նախկին սուպերմոդել Մելանյան ներկայացել էր ոսկեգույն «Reem Acra» բրենդի զգեստով: