Հրաժեշտի ժամանակ ամենաճիշտ բանը գնալն է. Էրիխ Մարիա Ռեմարկ
Եթե ձեր երազանքը հեշտությամբ է ի կատար ածվել, կնշանակի՝ դա անպետքություն էր, այլ ոչ թե երազանք:
Կյանքը նկատի չի ունեցել մեզ կատարյալ դարձնել: Ով կատարյալ է, նա պատկանում է թանգարանին:
Հրաժեշտի ժամանակ ամենաճիշտ բանը գնալն է:
Ինչպե՞ս կարող է սերը կատարյալ լինել, եթե ես ամեն գիշեր կորցնում եմ քեզ' աչքերս փակելով:
Կնոջը կամ պետք է աստվածացնել, կամ թողնել ու հեռանալ: Միջին դրություն գոյություն չունի:
Միայն դժբախտը գիտի, թե ինչ է երջանկությունը:
Մարդն ազատ է զգում իրեն միայն այն ժամանակ, երբ այլևս չկա այն, ինչի համար ինքն ապրում էր:
Մարդ ինքը չի էլ պատկերացնում, թե ինչքան շատ բան կարող է մոռանալ: Դա և’ մեծ բարիք է, և’ սոսկալի չարիք:
Աշխարհի դժբախտությունը հենց նրա մեջ է, որ մենք չենք զգում մեր գործողությունների հետևանքները:
Եթե մտադրվել ես որևէ բան անել, երբեք մի հարցնի հետևանքների մասին։ Այլապես ուզաշծդ երբեք չես անի։
Միայն պետք է ոչինչ սրտին մոտ չընդունել։ Որովհետև այն, ինչ սրտին մոտ ես ընդունում ուզում ես հեռացնել, իսկ հեռացնել պետք չէ ոչինչ։