Ամերիկացին «Apple»-ին դատի է տվել՝ պահանջելով մեծացնել սմարթֆոնների անվտանգությունը
Լոս Անջելեսի բնակիչը «Apple»-ին դատի է տվել՝ ընկերությունից պահանջելով իրենց սմարթֆոններն ավելի անվտանգ դարձնել: Այս մասին գրում է Oane-ը:
Նշվում է, որ դեռևս 2008 թվականին «iPhone»-ի ծրագրային ապահովման մշակողները ծրագիր են ստեղծել, որը սահմանափակում է ավտոմեքենայի ղեկին SMS նամակագրություն վարելու հեռախոսի տիրոջ հնարավորությունը:
Ավելին, 2014 թվականին ընկերությունն այդ ծրագիրն անգամ արտոնագրել է, սակայն այն այդպես էլ չի հայտնվել ամերիկյան սմարթֆոնների մոդելներից ոչ մեկի մեջ: