Վաշինգտոնում ցույցի ժամանակ մեկ մարդ հրազենային վիրավորում է ստացել
Վաշինգտոնի համալսարանի մոտ անցկացվող բողոքի ցույցի ժամանակ մեկ մարդ հրազենային վիրավորում է ստացել: Այս մասին գրում է Ren.tv-ն:
Տեղական ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ մեծահասակ տղամարդուն «կյանքին վտանգ սպառնացող» վիրավորումներով հոսպիտալացրել են:
Հեռուստաալիքները հաղորդում են, որ ցուցարարների 2 ալիքի միջև վեճ է առաջացել, ինչի հետևանքով մի մարդ է վիրավորվել:
Ներկա պահին հետաքննություն է ընթանում: