Դոնալդ և Մելանյա Թրամփները երդմնակալության օրվա պատվին կատարել են առաջին պարը
ԱՄՆ նախագահ Դոոնալդ Թրամփն իր կնոջ՝ Մելանյայի հետ երդմնակալության պատվին իրականացրել են առաջին պարը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով CNN-ին:
Դոնալդ և Մելանյա Թրամփները պարել են Ֆրենկ Սինատրայի հայտնի «My Way» երաժշտության ներքո:
Ստեղծագործության վերջում պարին միացել են նաև երկրի փոխնախագահ Մայք Պենսն իր կնոջ՝ Կարենի հետ: