Հայտնաբերվել է Շոպենի երրորդ լուսանկարը
Շվեյցարացի ֆիզիկոս Ալեն Կոլերը հայտնաբերել է լեհ դաշնակահար և կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենի լուսանկարը: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով Փարիզում լեհական համալսարանի կայքին:
Լուսանկարը հայտնի կոմպոզիտորի երրորդ լուսանկարն է դարձել: Փորձագետների գնահատականներով՝ այն արվել է 1847 թվականին փարիզցի լուսանկարիչ Լուի-Օգյուստ Բիսոնի կողմից, ում էլ պատկանում է կոմպոզիտորի արդեն հաստատված լուսանկարներից մեկը:
Կադրը գտնվել է Շոպենի անձնական արխիվներում Շվեյցարիայում: Օրիգինալը, ինչպես և մյուս երկու նկարների դեպքում, հավանաբար ոչնչացվել է:
Ֆրեդերիկ Շոպենը (1810-1849) լեհական երաժշտական արվեստի խոշորագույն ներկայացուցիչն է: