Թրամփի կրտսեր որդին «կորել է»
ԱՄՆ նորընտիր նախագահի ողջ ընտանիքը ներկա է եղել միջոցառումներին, որոնք նախորդել են երդմնակալության արարողությանը, բացի մեկ մարդուց՝ նրա կրտսեր որդի Բերոնից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «USA Today»-ին:
10-ամյա Բերոնը՝ Թրամփի երեխաներից ամենափոքրը, ներկա չի եղել Արլինգտոնի ազգային գերեզմանին ծաղիկներ դնելու արարողությանը, Լինքոլնի հուշարձանի մոտ տեղի ունեցած «Make America Great Again» համերգին ևս:
Համացանցի շատ օգտատերեր հարց են բարձրացնում, թե ուր է կորել երեխան: