Դոնալդ և Մելանյա Թրամփները կթեյեն Բարաք և Միշել Օբամաների հետ
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ու իր կինը՝ Մելանյան, ծրագրել են Սպիտակ տանը Բարաք և Միշել Օբամայի հետ թեյ խմել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Washington Post-ին:
Նշվում է, որ թեյախմությունը կսկսվի 9:45-ին և կտևի մինչև 10:30-ը:
Այնուհետև Թրամփն ու Օբաման իրենց կանանց և փոխնախագահների հետ միասին կգնան Կապիտոլիում, որտեղ կանցկացվի Թրամփի երդմնակալության արարողությունը: