ԶԼՄ-ները ներկայացրել են Թրամփի առաջին հրահանգների մանրամասները
Մեքսիկայի և ԱՄՆ-ի պետական սահմանին պատ կառուցելու մասին հրահանգը կարող է դառնալ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի առաջին հանձնարարություններից մեկը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Թրամփին:
Թրամփի թիմում պատմել են, որ ընտրված նախագահը մտադիր չէ սպասել և կստորագրի որոշ հրամաններ, որոնք կարող են ընդունվել առանց կոնգրեսի մասնակցության:
Նշվում է, որ Մեքսիկայի հետ պետական սահմանին պատի կառուցման հրահանգը կարող է դառնալ առաջին քայլերից մեկը՝ ուղղված ԱՄՆ անօրինական միգրացիայի դեմ Թրամփի վարած միջոցառումների կոմպլեքսում:
Թրամփի որոշումները կարող են նվազագույնի հասցնել Բարաք Օբամայի վարչակարգի ջանքերը: Թրամփը նույնպես կարող է չեղարկել Օբամայի այն հրահանգը, համաձայն որի՝ ԱՄՆ-ում անօրինաբար գտնվող մոտ 700.000 միգրանտի թույլատրվում է մնալ երկրում: