Թրամփի նախագահությունը 116 տարիների ընթացքում առաջին անգամ Սպիտակ տունն առանց շան կթողնի
Նախագահական նստավայր՝ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի տեղափոխվելուց հետո Սպիտակ տունը 116 տարիների ընթացքում առաջին անգամ շուն չի լինի: Այս մասին գրում է Interfax.ru-ն:
Թեոդոր Ռուզվելտից (1901 թ.) սկսած Սպիտակ տանը նախագահների հետ միասին ապրել են նաև շներ: Այս կապակցությամբ ավելի ուշ ստեղծվել էր Նախագահական կենդանիների թանգարան էր ստեղծվել:
Ավելի վաղ ծրագրված էր, որ Թրամփի կրտսեր որդուն կնվիրեն գոլդենդուդլ ցեղատեսակի շնիկ կնվիրեն, որի բրդի գույնը շատ նման է Դոնալդ Թրամփի մազերի գույնին: Սակայն շնիկին երկար ժամանակ պահել էր ընտանիքի ընկեր Լոիս Պոուլը, ով կենդանու հետ շատ էր կապվել և չէր կարողացել նրանից բաժանվել: