Երուսաղեմի քաղաքապետը քննադատել է Օբամային և ողջունել Թրամփին (տեսանյութ)
Երուսաղեմի քաղաքապետ Նիր Բարկատը քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային և ողջունել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «Fox News»-ին:
Հեռուստաալիքով հրապարակած տեսանյութում Բարկատը քննադատել է Օբամայի օրոք Սպիտակ տան՝ Իսրայելի հետ վարած քաղաքականությունը և հրեաներին է դիմել՝ կոչ անելով Թրամփին ուղղված նամակ ստորագրել, որում խոսվում է ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու հարցի մասին:
Նույնպես քաղաքապետն իսրայելացիներին կոչ է արել Թրամփին իրենց ընկերը համարել: