Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսությունը կառուցողական հուն տեղափոխել. Լավրով
Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսությունը կառուցողական հուն տեղափոխել։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ՇՀԿ անդամ երկրների քաղաքական խորհրդակցությունների բացման ժամանակ ունեցած ելույթին:
«Ռուսաստանը պատրաստ է անցնել ճանապարհի իր հատվածը, որպեսզի Վաշինգթոնի հետ երկխոսությունը կառուցողական հուն տեղափոխի, առաջին հերթին ահաբեկչության և արդիականության այլ բազմաթիվ խնդիրներին մարտահրավերներ նետելու համար»,– ասել է Լավրովը և հավելել, որ շատ միջազգային գործընթացներ կախված կլինեն մի շարք երկրների միջև գոյություն ունեցող հարաբերություններից և գլխավորն իհարկե ԱՄՆ-ի հետ հարաբերություններից է շատ բան կախված:
«Հույս ունեմ, որ մեր գործընկերները կհրաժարվեն միակողմանի գործողություններից միջազգային որոշ հարցերի լուծման ժամանակ: Մենք, իհարկե, հաշվի կառնենք ԱՄՆ նորընտիր նախագահ Դոլանդ Թրամփի հայտարարությունը կապված «ԻՊ»-ի դեմ միասնական պայքարի հետ»,-ասել է Լավրովը: