Նյու Յորքում Թրամփի դեմ հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ բազմահազարանոց բողոքի ցույց է անցկացվել
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ վերջինիս երդմնակալության արարողությունից առաջ Նյու Յորքում բողոքի բազմահազարանոց ակցիա է անցկացվել: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Ցուցարարները հավաքվել էին հանրապետական Թրամփին պատկանող «Trump Tower» երկնաքերի մոտ: Մի քանի հազար ամերիկացիների ցույցին եկել էր նաև Նյու Յորքի քաղաքապետ Բիլլ դե Բլազիոն, ով պարբերաբար քննադատում է Թրամփին հատկապես ներգաղթյալների հարցերի շուրջ:
Բացի դա, ցույցին մասնակցել են նաև հոլիվուդյան աստղեր Ռոբերտ դե Նիրոն, Մարկ Ռուֆֆալոն և Ալեք Բոլդուինը, եգչուհի Շերը և ռեժիսոր Մայքլ Մուրը: Դե Նիրոն իր խոսքում Թրամփին անվանել է «երկրի և ժողովրդի համար վատ օրինակ»:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի երդմանակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին: