Ջենիֆեր Լոպեսը խայտառակ է եղել
«People’s Choice Awards» մրցանակաբաշխության ժամանակ Ջենիֆեր Լոպեսը, ով «դրամատիկական սերիալի սիրելի դերասանուհի» տիտղոսին է արժանացել, խայտառակ է եղել: Այս մասին տեղեկացնում է News.rambler.ru-ն:
Ջենիֆեր Լոպեսի հագին եղել է սև, շքեղ զգեստ կրծքի հատված փակող կիսաթափանցիկ կտորով:
Երբ նա բեմ է բարձրացել ստանալու իր մրցանակը, նրա հագուստը չի դիմացել Լոպեսի կրքոտ շարժումներին և պատռվել է թևատակի հատվածում:
Լոպեսը իրեն չի կորցրել և մինչև վերջ բեմում մնացել է ժպտալով: