Հոլիվուդյան աստղը Թրամփին անվանել է՝ «տգետ, անխոհեմ, անբարոյական և անսիրտ»
Երգչուհի, դերասանուհի և ակտիվիստ Բարբարա Սթրեյզանդը հոդված է գրել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Թրամփի մասին, հետևյալ բառերով՝ «տգետ, անխոհեմ, անբարոյական, հիմար և անսիրտ»: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով The Huffington Post կայքին:
Սթրեյզանդը հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահներ դարձել են այնպիսի «մեծություններ» ինչպիսիք են՝ Ջորջ Վաշինգտոնը, Աբրահամ Լինքոլնը, Թեոդոր Ռուզվելտը, Ֆրանկլին Ռուզվելտը, Լինդոն Ջոնսոնը, Բիլլ Քլինթոնը և Բարաք Օբաման:
«Հիմա մենք սպասում են Դոնալդ Թրամփին, և ես լրջորեն անհանգստանում եմ մեր երկրի և խաղաղության համար», -հայտարարել է դերասանուհին: Նրա խոսքերով՝ ընտրված նախագահը արդեն իսկ ցուցադրել է իր «վտանգավորությունը» և «անպիտանությունը»:
Հոլիվուդյան դերասանուհին հույս է հայտնել, որ ամերիկյան սենատը և ներկայացուցիչների պալատի անդամները, անգամ՝ հանրապետականները, կանեն անհրաժեշտ ամեն բան, որպեսզի չենթարկեն ԱՄՆ-ն և աշխարհը մեծ անհարկի ռիսկի:
Ավելի վաղ Սթրեյզանդը կոչել էր «ամոթալի»` Թրամփի քննադատությունը դերասանուհի Մերiլ Սթրիփի հասցեին: