Իրանում սպորտսմենուհին ձերբակալվել է մարզասրահում արված լուսանկարի պատճառով
Իրանցի սպորտսմենուհին ձերբակալվել է մարզասրահում արված սելֆիի պատճառով: Այս մասին գրում է AIf.ru-ն՝ հղում անելով Daily Mail-ին:
Նրա անունը չեն ասում, բայց իրանական լրագրողները ենթադրել են, որ սպորտսմենուհին Շիրին Նոբախարին է՝ երկրի կին բոդիբիլդերներից մեկը, ովքեր մասնակցել են միջազգային մրցաշարերի:
Սպորտսմենուհու կարճ թևերով շապիկով արված լուսանկարը համարել են պետության օրենքների խախտում, ինչի դիմաց համապատասխան տուգանք է անհրաժեշտ վճարել: Կինը, չկարողանալով վճարել անհրաժեշտ գումարը, ձերբակալվում է:
Իրանում հասարակական վայրերում արգելվում է ցուցադրել մերկ մարմնի մասեր, բացի դա, տեղացի և զբոսաշրջիկ կանանց չի թույլատրվում զբոսնել չծածկված գլխով: