82 տարեկան մոդելը նկարահանվել է Vogue ամսագրի համար
Իր կյանքի 80-րդ տարում ամերիկուհի Կարմեն Դել Օրեֆայսը մտել է ԳԻնեսի գրքի մեջ` որպես մոդել, ով ունի ամենաերկար կարիերան, հայտնում է ivona.bigmir-ը:
82 տարեկանում նա նկարահանվել է հանրահայտ սնդուսափայլ ամսագրում:
Vogue-ի հունիսյան համարի դեմքը կլինի Կարմենը: Նա հանդես կգա երիտասարդ մոդելների հետ: Նրա նպատակն էր ցույց տալ, որ լավ արտաքին կարելի է ունենալ ցանկացած տարիքում: Նրա այս խոսքերն ապացուցում են ստացված լուսանկարները:
Մոդելը իր կարիերան սկսել է դեռ 15 տարեկան հասակում: Նա ծնվել է 1931 թ., Նյու-Յորքում: Կարմենը մոդելի կարիերայով է զբաղվում արդեն 47 տարի: