Ջասթին Թիմբերլեյքն ու Բրիթնի Սիփիրսը «People's Choice»-ի մրցանակներին են արժանացել
Լոս Անջելեսում «People's Choice» մրցանակաբաշխության արարողության ժամանակ սիրված արտիստ է ճանաչվել Ջասթին Թիմբերլեյքը, սիրված արտիստուհի՝ Բրիթնի Սփիրսը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով People-ին:
Հանդիսականների քվեարկությամբ սիրված խումբ է ճանաչվել «Fifth Harmony»-ն: Հանդիսատեսի գնահատմամբ՝ լավագույն ճեղքումն արել է Նայլ Հորանը:
Բլեյք Շելթոնն ու Քերրի Անդերվուդը ճանաչվել են քանթրի երաժշտության ժանրում ավագույն արտիստները, իսկ «Little Big Town» խումբը՝ լավագույն քանթրի խումբը: Շելթոնը նույնպես մրցանակ է ստացել «Սիրված ալբոմ» անվանակարգում:
Սփիրսը ստացել է «Ժողովրդի ընտրություն» և «Սիրված փոփ-արտիս» մրցանակները: Հիփ-հոփ ժանրում մրցանակ է ստացել G-Eazy երաժիշտը, R&B ժանրում՝ Ռիհաննան:
Ջասթին Թիմբերլեյքը ևս մեկ մրցանակ է ստացել «Սիրված երգ» անվանակարգում իր «Can't Stop the Feeling» ստեղծագործության շնորհիվ: