Ասանժը հրաժարվել է հանձնվել ԱՄՆ-ին
«WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաբանները հաղորդել են, որ վերջինս հրաժարվել է ԱՄՆ-ին հանձնվել այն պատճառով, որ ամերիկյան իշխանությունները չեն հետևել իր պայմաններին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «The Washington Post»-ին:
Հաղորդվում էր, որ Ասանժը համաձայնել է ԱՄՆ-ին հանձնվել այն դեպքում, եթե ամերիկյան իշխանությունները ներում շնորհեն «WikiLeaks»-ի իրազեկիչ Չելսի Մենինգին: Գործող նախագահ Բարաք Օբաման անմիջապես ներում չէր շնորհել Մենինգին, բայց կրճատել էր վերջինիս ազատազրկման ժամկետը՝ հասցնելով այն մինչև 2017 թ.-ի գարուն
«Կասկած չկա, որ նախագահ Օբաման չի արել այն, ինչին փորձում էր հասնել Ասանժը: «WikiLeaks»-ի հիմնադիրը հայտնել էր, որ Չելսին չպետք է հետապնդվի, չպետք է բանտում տասնյակ տարիներ անցկացնի և պետք է անհապաղ ազատ արձակվի»,- հաղորդել է ԱՄՆ-ում «WikiLeaks»-ի ներկայացուցիչ Բարրի Պոլակը: