Բուշ ավագը նախօրոք ներողություն է խնդրել Թրամփից՝ երդմնակալության արարողությունը բաց թողնելու համար
Ջորջ Բուշ ավագը նախօրոք ներողություն է խնդրել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից վերջինիս երդմնակալության արարողությունը առողջական խնդիրների պատճառով բաց թողնելու համար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Politico-ին:
«Իմ բժիշկն ասում է, որ եթե ես փողոցում հայտնվեմ հունվարին, հնարավոր է, դա ինձ գերեզման հասցնի: Նույնը նաև Բարբարային է վերաբերում (Բուշ ավագի կնոջը՝ խմբ.): Այնպես որ մենք Տեխասում ենք մնացել»,- ասվում է Թրամփին ուղղած նախկին նախագահի հունվարի 10-ի նամակում:
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահը հոսպիտալացվել էր: