Փոլ ՄաքՔարթնին մտադիր է դատական կարգով խլել «The Beatles»-ի մի շարք երգերի իրավունքը
Բրիտանական երաժիշտ Փոլ ՄաքՔարթնին «The Beatles»-ի երգերի պատճառով դատի է տվել «Sony/ATV» ձայնագրային ընկերությանը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Hollywood Reporter-ին:
Ինչպես հաղորդվում է՝ ՄաքՔարթնին հույս ունի վերադարձնել «The Beatles»-ի մի շարք երգերի հեղինակային իրավունքը, որոնք, հայցի տվյալներով, 1962 և 1971 թթ.-ին ինքն անձամբ է տվել ձայնագրային տարբեր ընկերությունների
Հետագայում մի շարք ստեղծագործությունների, այդ թվում՝ «Yesterday», «Hey Jude» և «Let It Be» երգերի հեղինակային իրավունքներն անցել էին Մայքլ Ջեքսոնին, իսկ վերջինիս մահից հետո՝ «Sony/ATV» ընկերությանը: