Ջորջ Բուշ ավագին տեղափոխել են վերակենդանացման բաժին
Բժիշկները վերակենդանացման բաժին են տեղափոխել ԱՄՆ-ի 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագին, ով ավելի վաղ տեղափոխվել էր Հյուսթոնի հիվանդանոցներից մեկը:Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով TАСС-ին:
Քաղաքական գործչի առողջական վիճակը այժմ կայունացել է: Նրա մոտ հայտնաբերվել է թոքերի բորբոքում:
Այս մասին հայտարարել Է ԱՄՆ-ի նախկին առաջնորդի մամուլի ծառայությունը:
Հիվանդանոցում է գտնվում նաև նախկին առաջին տիկինը՝ Բարբարա Բուշը, ով բողոքել է հոգնածությունից և հազից: