Սարա Ջեսիքա Պարկերը կոշիկների նոր հավաքածու կստեղծի
Սարա Ջեսիկա Պարկերի երկրպագուները շուտով հնարավորություն կստանան դառնալու դերասանուհու նոր կոշիկների հավաքածուի կրողը:
Հայտնի աստղն ասել է, որ 2014 թ. վաճառքի դուրս կգան նրա սեփական "SJP" բրենդի աքսեսուարները, հայտնում է Vogue-ը:
Սարայի հավաքածուն կներառի ինչպես կոշիկներ, այնպես էլ պայուսակներ ու այլ աքսեսուարներ:
Դերասանու հաղորդմամբ` իր հավաքածուն կառանձնանա անսովոր գունային համադրումներով , որոնց ստեղծման համար ոգեշնչման աղբյուր են հանդիսացել 1970-80-ականները: