Թրամփը դժգոհ է Օբամայից
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը հիասթափված է Բարաք Օբամայի որոշումից, որը վերաբերում էր Չելսի Մեննինգի՝ «WikiLeaks»-ի տեղեկատուի կալանքի ժամկետի կրճատմանը:Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով The Daily Caller-ին:
Այս հայտարարությունը արել է Թրամփի մամուլի քարտուղար Շոն Սփեյսերը:
«Սա հիասթափություն էր, և այն ուղարկում է շատ անհանգստացնող ազդանշան»,- ասել է նա:
Ինչպես նաև նա նշել է, որ ինքը՝ Թրամփն էլ կարող է անհանգստացած լինել Օբամայի այս որոշմամաբ:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը շնորհակալություն է հայտնել Օբամային Չելսի Մեննինգի դատավճռի մեղմացման համար