Անօդաչու սարքեր արտադրող Ամերիկյան ընկերությունը տուգանվել է 200 հազար դոլարով
Հայտնի է դարձել որ SkyPan ընկերությունը 200 հազար դոլար պետք է վճարի ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի Դաշնային գրասենյակին՝ անօդաչու սարքերի անօրինական կիրառման համար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով TechCrunch-ին:
Անօդաչու սարքերը թռիչքներ են կատարել Նյու Յորքում և Չիկագոյում՝ 2012-2014 թվականների ընթացքում, չունենալով դրա համար հատուկ թույլտվություն: 2015 թվականի հոկտեմբերին FAA-ն SkyPan-ին ստիպել է վճարել 1,9 մլն դոլար, սակայն խորհրդակցությունից հետո կողմերը կարողացել են համաձայնության գալ 200 հազար դոլարի վճարման շուրջ:
Բացի տուգանքը ընկերությունը պետք է մեկ տարվա ընթացքում նկարահանի երեք սոցիալական հոլովակ անօդաչու սարքերի անվտանգ կիրառման մասին: