Ամուսնալուծությունից հետո առաջին անգամ Ջիգարխանյանի կինը կիսվել է մանրամասներով (լուսանկար)
Արմեն Ջիգարխանյանի լքված կինը՝ Տատյանա Վլասովնան, տվել է առաջին հարցազրույցը: Նախկին կինը Ջիգարխանյանին մեղադրել է, որ ամուսինը իրեն դավաճանել է 15 տարի շարունակ: Այս մասին գրում է Dni.ru-ն:
Պարզվել է որ Տատյանան ունի մի շարք պատճառներ նեղանալու Արմեն Ջիգարխանյանից: Նա նշում է, որ մինչ ինքը պահում էր ընտանեկան օջախը՝ ԱՄՆ-ում, նույն ժամանակահատվածում ամուսինը գտնվում էր սիրային հարաբերությունների մեջ՝ Ռուսաստանում:
«Երբ ես տեղափոխվեցի ԱՄՆ, 57 տարեկան էի, հիմա 74 տարեկան եմ: Վիտալինան՝ Ջիգարխանյանի նոր կինը, ասում է, որ իրենց հարաբերությունները տևել են ավելի քան 15 տարի՝ ուղիղ այնքան ինչքան ես ապրել եմ Ամերիկայում, ստացվում է, որ ամուսինս այդքան տարի ինձ ստել է…», -ասել է Ջիգարխանյանի նախկին կինը:
Նշել է նաև, որ իրենք միշտ ապրել են համեստ, և ինքը երբեք չի գովազդել իրեն՝ ամուսնու հայտնիության հաշվին և դա Ջիգարխանյանին ձեռնտու է եղել:
Ամուսնության ճգնաժամը վրա է հասել այն ժամանակ, երբ Ջիգարխանյանը հիվանդ է եղել, իսկ կինը ո՛չ զանգահարել է և ո՛չ էլ եկել ամուսնուն այցելության:
Այս մեղադրանքներին ի պատասխան Վլասովնան ասում է, որ ինքը տեղյակ չի եղել, իսկ երբ իմացել է անմիջապես վերադարձել է Մոսկվա, բայց Ջիգարխանյանը չի ցանկացել հանդիպել նրա հետ և ասել է, որ կհանդիպեն այն ժամանակ, երբ ինքը հարմար կգտնի:
Հունիսին նրանք բաժանվել են: