Թրամփի երդմնակալության արարողությանը ներկա կլինեն 28 հազար անվտանգության աշխատակիցներ
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության ժամանակ ավելի քան 28 հազար անվտանգության աշխատակիցներ պետք է հետևեն կարգ ու կանոնին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով CNN-ին:
Անվտանգության ուժերը պետք է աշխատեն ուժեղացված ռեժիմով, քանզի երդմնակալության արարողությանը սպասվում է 900 հազար մարդու ներկայություն:
Ըստ ստացված տվյալների արարողության ժամանակ կծախսվի մոտավորապես 100 մլն դոլար:
Ներքին անվտանգության նախարար Ջեյ Ջոնսոնը հայտարարել է, որ «չնայած չկա ակնհայտ սպառնալիք, ուշադրությունը կսևեռվի բռնություններից և ծայրահեղականությունից խուսափելուն՝ կապված Ֆրանսիայում և Գերմանիայում կատարված վերջին իրադարձությունների հետ››:
Ինչպես նաև նշվում է, որ ուժեղացված պահակախմբեր կլինեն երկաթուղում և օդանավակայանում, հաշվի առնելով մարդկային հոսքի քանակը: