Թուրքիայում ձերբակալվել է «ԻՊ»-ի՝ Սիրիայից պայթուցիկ տեղափոխող ցրիչը
Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի ոստիկանությունը ձերբակալել է Սիրիայի Աբուդա Մահհո անունով մի քաղաքացու, ով որպես ցրիչ է աշխատում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով CNN Turk-ին:
Հաղորդվում է, որ ցրիչը Թուրքիա է գնացել անօրինական ճանապարհով: Հարցաքննության ընթացքում պարզվել է, որ վերջինս երկրում գտնվող «ԻՊ»-ի ահաբեկիչների համար պայթուցիկ է բերել: Ձերբակալվածը նույնպես ասել է վայրը, որտեղ թաքցրել է զինյալների համար նախատեսված ռազմամթերքը:
Հաղորդվում է, որ եղած նյութերի ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ դրանք նման են ավելի վաղ «Իսլամական պետության» զինյալների կողմից Ստամբուլում, Անկարայում և Գազիանթեպում օգտագործված զինամթերքին: