Թրամփը նոր սկանդալի կիզակետում է հայտնվել. նրան սեռական ոտնձգության մեջ մեղադրողը դատի է տվել
Ամերիկուհի Սամեր Զերվոսը Նյու Յորքի դատարան հայց է ներկայացրել ընդդեմ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ իր պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու պահանջով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով USA Today-ին::
Նրա փաստաբանը մասնավորապես ասել է. «Ես կցանկանայի, որ նորընտիր նախագահը որոշեր, թե որքան ճիշտ է վարվելու Զերվոսի հետ: Եթե նա ուղղակի հրաժարվի իր հայտարարություններից և իր արարքն ընդունի, ապա, այդ դեպքում Զավերսը հայցից կհրաժարվի»:
Նշենք, որ Սամեր Զերվոսն անցյալ տարվա հոկտեմբերին հրապարակավ հայտարարեց, որ Թրամփն իր նկատմամբ սեռական ոտնձգություններ է իրականացրել, մասնավորապես՝ «Beverly Hills» հյուրանոցի համարներից մեկում: