Թուրքիայում հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակում 243 զինվորականի ձերբակալության թույլտվություն է տրվել
Թուրքիայի իշխանությունները պետական հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակում գործողություններ են իրականացրել երկրի 54 նահանգներում և 243 զինծառայողի ձերբակալության թույլտվություն տվել: Այս մասին գրում է TACC-ը՝ հղում տալով HaberTurk-ին:
Նշվում է, որ զինծառայողները կասկածվում են «ByLock» մեսենջեր օգտագործելու մեջ, որը, հետաքննության վարկածով, հեղափոխության փորձի ընթացքում օգտագործվել է ելույթներ նախապատրաստելիս:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի Զինված ուժերի մի խումբ զինվորներ և սպաներ երկրում ռազմական հեղաշրջման փորձ արեցին: Հիմնական իրադարձությունները զարգացան Անկարայում և Ստամբուլում: Հեղաշրջման փորձի ժամանակ 246 մարդ զոհվեց, իսկ ավելի քան 2 հազարը վիրավորվեց:
Տեղի ունեցան մի շարք ձերբակալություններ, փակվեցին կազմակերպություններ, աշխատանքից ազատվեց մոտ 100 հազար պետական աշխատող: