Միլիարդատեր Ռոսսը պատրաստ է վաճառել իր բաժնեմասերը ԱՄՆ-ում նախարարի պաշտոնի համար
Ամերիկյան միլիարդատեր Ուիլբուր Ռոսսը ԱՄՆ-ի Առևտրի նախարարի պաշտոնում նշանակվելու դեպքում պատրաստ է վաճառել սեփական ներդրումային բզինեսի իր բաժնեմասերը՝ բացառելու համար պետական և բիզնես-շահերի հնարավոր կոնֆլիկտները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Նշվում է, որ Ռոսսը համաձայնել է վաճառել « Invesco Ltd» ընկերության իր բաժինը (50 միլիոն դոլար): Բացի դա, միլիարդատերը համաձայնել է վաճառել իր այլ բաժնեմասերը 209 միլիոն դոլարով:
2016 թ.-ի նոյեմբերին հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է Ուիլբուր Ռոսսին նշանակել նոր վարչակարգում Առևտրի նախարարի պաշտոնին: