Մոսկվայում ակտիվիստներն ԱՄՆ-ի դեսպանատան առջև Օբամայի դեմ բողոքի ակցիա են անցկացրել
Մոսկվայում հունվարի 18-ի ուշ գիշերին «Ֆեդերալներ» խմբավորման ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացրել ԱՄՆ-ի դեսպանատան առջև: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Խմբավորման մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ «Obama, burn in HELL!» անվանումը կրող ակցիան կապված է Օբամայի՝ ԱՄՆ-ում նախագահության ժամկետը լրանալու հետ: Նման կերպով ակտիվիստները ցույց են տվել ամերիկյան առաջնորդի վարած քաղաքականության դեմ իրենց բողոքը:
Թվիթերյան իրենց էջում ակտիվիստները բողոքի ցույցի հետ կապված արեն են հետևյալ գրառումը՝ «Obama, burn in hell! From Russia with love»:
Ակցիային մասնակցել է մոտ 10 մարդ: Նշվում է նաև, որ նրանցից ոչ ոք բերման չի ենթարկվել:
Obama, burn in hell! From Russia with love. pic.twitter.com/AhI2z4pXzi
— Федералы (@federa1s) 17 января 2017 г.