Թրամփի մանկության տունը կրկին աճուրդի է հանված
Նյու Յորքի տունը, որտեղ ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփն անցկացրել է իր մանկությունը, կրկին աճուրդի է հանված: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The News York Times-ին:
Նշվում է, որ երկհարկանի աղյուսե տունը 1940 թ.-ին կառուցել է Թրամփի հայրը: Այն գտնվում է Քուինս շրջանում՝ Մանհեթեն նահանգից մոտ 16 կմ հեռավորության վրա: Ապագա միլիարդատերն այդ տանն ապրել է մինչև իր կյանքի 4-րդ տարին, այնուհետև Թրամփի ընտանիքը տեղափոխվել է մեկ այլ տուն:
Հաղորդվում է, որ տունը աճուրդի է հանվել 2016 թ.-ին նույնպես: Այդ ժամանակ Մայքլ Դևիս անունով մի մարդ այն ձեռք էր բերել 1,4 միլիոն դոլարով, սակայն այս տարի նա որոշել կրկին այն վաճառել: