Ջենիֆեր Լավ Հյուիթն ամուսնանում է
Ապագա ծնողներ Ջենիֆեր Լավ Հյուիթը և Բրայան Հոլիսեյը հայտարարել իրենց նշանդրեքի մասին դերասանուհու հղիության լուրն ասելու հաջորդ օրը:
Զույգը ծանոթացել է «Սերը կծում է» ֆիլմի նկարահանումների ժամանակ, իսկ սիրավեպը սկսվել է «Հաճախորդների ցանկը» սերիալի նկարահանումների ժամանակ:
Սիրահարներն արդեն միասին են մեկ տարուց ավելի:
««Հաճախորդների ցանկը» սերիալում ես մերսուհու դերակատարում ունեմ, ով առաջարկում է իր հաճախորդներին ոչ միայն կոսմետիկ ծառայություններ: Ամբողջ օրը նկարահանման հարթակում ես շորտերս և բլուզներս եմ փոխում: Այլևս այդ մասին մտածել չեմ ուզում. կգնամ ֆիզարձակուրդ և լայն տաբատներ կկրեմ»,- խոստովանել է Ջենիֆերը: