Բրեդ Փիթը գնացել է իր նախկին կնոջ կազմակերպած ռոք-համերգին
Բրեդ Փիթթը որոշել է դուրս գալ խորը դեպրեսիայից և դրա համար սկզբում այցելել է «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությանը, որտեղ հայտարարել է հաղթողներից մեկի անունը: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Հանգստյան օրերին Փիթը այցելել է բարեգործական «Rock4eb» համերգին, որից ստացված հասույթը պետք է փոխանցվի «Epidermolysis Bullosa Medical Research Foundation» ֆոնդին, որը զբաղվում է գիտական հետազոտություններով:
Ռոք համերգը արդեն չորրորդ տարին է, ինչ կազմակերպում է Բրեդ Փիթթի նախկին կինը՝ Ջենիֆեր Էնիսթոնը, այս փաստի հետ կապված երկրպագուները անհամբերությամբ սպասում էին նրանց համատեղ նկարին: Սակայն հրաշք տեղի չի ունեցել: Անհայտ է՝ Փիթն ու Էնիսթոնը հանդիպե՞լ են համերգի ընթացքում, թե՞ ոչ:
Վերոնշյալ երկու իրադարձությունները լավ ազդեցություն են ունեցել դերասանի հոգեվիճակի կարգավորման վրա :