Որքա՞ն արժե Սպիտակ տունը
Մասնագետները Սպիտակ տունը գնահատել են 400 մլն դոլարի չափով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Business Insider-ին:
«Բարաք Օբամայի կառավարման ութ տարիների ընթացքում Սպիտակ տան գինը ավելացել է 15%-ով: Հիմա այն արժե ուղիղ 397,9 մլն դոլար: Նրա կառավարման ընթացքում ԱՄՆ-ն տնտեսական աճ է ապրել, ինչը ազդել է անշարժ գույքի մասնավորապես՝ բնակվայրի արժեքի աճի վրա»:
Ինչպես հաշվարկել են փորձագետները,132 սենյականոց շենքի վարձակալությունը կարժենա 2,08 մլն դոլար՝ ամսական:
Արժեքները մոտավոր են, քանզի Սպիտակ տունը չկա անշարժ գույքի շուկայում: