Թրամփը երդմնակալությունից առաջ ռեկորդային ցածր վարկանիշ ունի
Դոնալդ Թրամփը կդառնա իր նախագահության սկզբնական փուլում նվազագույն վարկանիշն ունեցող նախագահը: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով CNN-ին:
Պարբերականը նման եզրակացության է եկել ուսումնասիրելով վերջերս անցկացրած հարցման տվյալները:
Նշվում է, որ Թրամփի վարկանիշն իր երդմնակալության արարողությունից առաջ կազմում է 40% այն ժամանակ, երբ Բարաք Օբամայի վարկանիշը նախագահական լիազորությունները ստանձնելուց առաջ՝ 2009 թ.-ին, կազմում էր 84%, 2001 թ.-ին Ջորջ Բուշինը՝ 61% և 1992 թ.-ին Բիլլ Քլինթոնի վարկանիշը կազմում էր 67%:
Թրամփը թվիթերյան իր էջում մեկնաբանել է հարցման արդյունքները՝ դրանք որակելով որպես կեղծիք: