ԱՄՆ-ն չի պատրաստվում Չինաստանի դեմ առևտրային պատերազմ տանել
ԱՄՆ-ն մտադիր չէ Չինաստանի դեմ առևտրային պատերազմ տանել և ցանկանում է ունենալ ֆենոմենալ հարաբերություններ: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ТАСС-ին:
Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի նորընտիր նախագահի՝ բիզնեսի գծով խորհրդական Էնթոնի Սկարամուչչին:
«Ես հնարավորություն չեն ունեցել տեսնել ճառը, բայց ինձ թվում է, որ մենք շփման եզրեր ունենք, մենք երկկողմանի ամուր հարաբերություններ ունենք: Ես հավատում եմ, որ ԱՄՆ-ն և նոր վարչակարգը առևտրային պատերազմ չեն ուզում: ԱՄՆ-ն ցանկանում է Չինաստանի հետ ֆենոմենալ հարաբերություններ ունենալ»,- Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումին ասել է Սկարամուչչին:
Նա նույնպես հավելել է, որ ԱՄՆ-ն ծրագրում է Չինաստանի հետ հաստատել ազատ և արդար առևտուր: