Տղամարդը պարբերաբար թարմացրել է մահացած կնոջ ֆեյսբուքյան էջը
Ջորջ Ջոզեֆ Մակշեյն անունով ամերիկացին «Facebook» սոցցանցում հաղորդագրություններ է ուղարկել իր մահացած կնոջ էջից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Washington Post-ին:
Մակշեյնը կռվի ժամանակ իր կողակցին՝ Քրիստենին խեղդամահ էր արել, ինչից հետո կնոջ ֆեյսբուքյան էջով հաղորդագրություն էր տարածել, որում ասում էր, թե հեռախոսն ընկել է զուգարանը, և հիմա նա կարող է հաղորդակցվել միայն սոցիալական ցանցով: Տղամարդը շարունակել է ակտիվորեն շփվել սպանված կնոջ ընկերների հետ:
Ոստիկանությունը Մակշեյնների տանն է հայտնվել հանցագործությունից օրեր անց հարևաններից մեկի ահազանգից հետո: Մարդասպանը հայտնաբերվել էր ավտոտնակում: Ենթադրվում է, որ տղամարդը ցանկացել է ինքնասպանություն գործել: