Շակիրան Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում պարգևատրում է ստացել
Կոլումբիացի երգչուհի Շակիրան «Crystal Award» մրցանակ է ստացել Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Billboard-ին:
Երգչուհին պարգևատրվել է կատարած բարեգործական աշխատանքների համար:
Շակիրան ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան է, ինչպես նաև Կոլումբիայի կրթական համակարգին աջակցող «Pies Descalzos Foundation» կազմակերպության հիմնադիրը:
Ֆորումի ընթացքում մրցանակներ ստացել են նաև գերմանացի ջութակահարուհի Աննա-Սոֆի Մութթերը և հոլիվուդյան դերասան Ֆորեսթ Ուիթակերը:
Նշենք, որ Համաշխարհային տնտեսական ֆորումն անցկացվում է Դավոսում հունվարի 17-ից 20-ը: