Թրամփն աղքատների հանդեպ իրեն պահում է ինչպես «աղվեսը՝ հավաբնում». Oxfam-ի ղեկավար
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը բնակչության՝ սոցիալապես խոցելի խավի հանդեպ իրեն պահում ինչպես «աղվեսը՝ հավաբնում»: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Davos live»-ի եթերում «Oxfam International» կազմակերպության ղեկավար Ուիննի Բյանիմանի կատարած հայտարարությանը:
«Ես վտանգ եմ տեսնում, որ Թրամփն իրեն հավաբուն մտած աղվեսի նման կպահի: Նա ուսումնասիրել է շարքային քաղաքացիների ցավոտ կետերը և նախընտրական արշավի ժամանակ նրանց գեղեցիկ խոստումներ բաժանել: Իսկ իրականում, իր շուրջը միլիարդատերների թիմ է հավաքել: Մենք տեսնում ենք բոլոր նախանշանները, որ նա սխալ ուղղությամբ է շարժվում»,- ասել է նա: