Ստամբուլում սպանված «օրենքով գող»-ի 5 մետրանոց շիրմաքարն արդեն Բաքվում է
Ստամբուլում սպանված ադրբեջանցի «օրենքով գող» Ռովշան Լենքորանսկիի շիրմաքարն արդեն Բաքվում է: Այս մասին գրում է Qafqazinfo-ն:
Նշվում է, որ շիրմաքարը պատրաստվել է Հնդկաստանում, այնուհետև տեղափոխվել Ստամբուլ, որտեղից էլ՝ Բաքու։ Դրա բարձրությունը 5 մետր է։
Հիմնական մասը պատրաստվել է Հնդկաստանում՝ քրեական հեղինակության եղբոր՝ Նամիկ Ջանիևի պատվերով։