Ստամբուլյան ահաբեկչի բնակարանում 150 հազար դոլար է հայտնաբերվել
Թուրքիայի ոստիկանությունը որոնումների ընթացքում 150 հազար դոլար է հայտնաբերել Աբդուլհադիր Մաշարիպովի բնակարանում: Տղամարդը կասկածվում է Ստամբուլի «Reina» գիշերային ակումբի վրա հարձակում իրականացնելու մեջ: Այս մասին գրում է Korrespondent.net-ը՝ հղում տալով Hurriyet պարբերականին:
Իրավապահները հետախուզում են իրականացրել կասկածյալի բնակարանում, ով ենթադրաբար համարվում է նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ: Վերջինիս բնակարանը գտնվում է Ստամբուլի Սիլիվրի արվարձանում:
Իրավապահ մարմինները կարծիք են արտահայտել, որ ահաբեկչական ակտն իրականացնելու կասկածյալը չի կարողացել վերցնել գումարը բնակարանից, քանի որ ոստիկանությունը լայնամասշտաբ որոնողական գործողություններ է իրականացնելիս եղել նրան գտնելու համար: