Լավրովը մեղադրել է ԱՄՆ դեսպանատան դիվանագետներին՝ ռուսական ընդդիմության ցույցերին մասնակցելու մեջ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է, որ ԱՄՆ դեսպանատան դիվանագետները ոչ մեկ անգամն են մասնակցել ռուսական ընդդիմության ցույցերին: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Լավրոբը նաև հավելել է. «Նրանք շրջում են Կալինինգրադի, Լենինգրադի, Մուրմանսկի, Վորոնեժի մարզերով: Նրանց բազմիցս նկատել են Նովոռոսիյսկում, Չեչնիայի Հանրապետությունում, Դոնբասի սահմանի երկայնքով, նրանք գրեթե ամենուր են եղել: Արդեն չեմ խոսում այն մասին, որ լրտեսությունից բացի՝ ԱՄՆ դեսպանատան դիվանագետներին բազմիցս տեսել են մեր ընդդիմության ցույցերի, հակակառավարական ակցիաների, չարտոնված ցույցերի մասնակիցների շարքերում, այդ թվում՝ զգեստափոխված: Եզրակացություններն արեք ինքներդ»: