Կրակոցներ՝ Մայամիում. վիրավորվել է 8 մարդ, այդ թվում՝ անչափահասներ
8 մարդ է վիրավորվել Ամերիկյան Մայամիում (Ֆլորիդա նահանգ) Մարտին Լյութեր Քինգի օրվա տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով: Վիրավորներից 5-ն անչափահասներ են: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով WSVN հեռուստաալիքին:
Նշվում է, որ անհայտ անձինք կրակ են բացել Մարտին Լյութեր Քինգի Հիշատակի այգում անցկացվող տոնի մասնակիցների ուղղությամբ: Տուժածներից մեկը, ով 20 տարեկան է, ծայրահեղ ծանր վիճակում է: Նրանք վիրահատել են: Այս մասին հայտնել են ոստիկանությունից:
Նշվում է նաև, որ ոստիկանությունն արդեն 2 անձի է ձերբակալել, ինչպես նաև հանցագործության վայրում զենք է հայտնաբերվել: