Բարաք Օբաման Սպիտակ տունը լքում է 58% վարկանիշով
ԱՄՆ հեռացող նախագահ Բարաք Օբամայի վարկանիշը կազմում է 58%: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով «Gallup» ամերիկյան ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքներին:
Մասնավորապես նշվում է, որ նախագահության երկու ժամկետի ընթացքում Օբամայի հանրաճանաչության միջին վարկանիշը 53% է եղել: Բարձրագույն աստիճանին՝ 78%, այն հասել է 2009 թվականի երդմնակալության ժամանակ, վատագույն ցուցանիշը եղել է 2014 թվականին՝ ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններից հետո: Այն կազմել է 42 %:
Սակայն, օրինակ է բերվում նաև Ջորջ Բուշ-կրտսերի վարկանիշը, ով պաշտոնից հեռանալիս 40% վարկանիշ է ունեցել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունվարի 20-ին կլքի նախագահական աթոռը՝ իր տեղը զիջելով նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Դոնալդ Թրամփին: