Թրամփն Օբամայից վատը չի լինի. Վենեսուելայի նախագահ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն այդ պաշտոնից հեռացող Բարաք Օբամայից ավելի վատը չի լինի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Reuters գործակալությանը և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կատարած հայտարարությանը:
«Դոնալդ Թրամփի նկատմամբ հսկայական շահարկումներ եղան համաշխարհային լրատվամիջոցների կողմից: Մեզ չի զարմացնում նրա դեմ ատելության արշավը: Եկեք սպասենք, տեսնենք, թե ինչ տեղի կունենա, բայց ուզում եմ զգույշ լինել. նա Օբամայից ավելի վատը չի լինի»,- ասել է Նիկոլաս Մադուրոն:
Բացի այդ, Մադուրով հավելել է, որ Լատինական Ամերիկայում Օբամային կհիշեն Հոնդուրասում, Պարագվայում և Բրազիլիայում հեղաշրջման պատճառով: