Քիմ Քարդաշյանին թալանողները մի խումբ թոշակառուներ են եղել. ԶԼՄ-ներ
Մի խումբ թոշակառուներ, որոնցից ամենաերիտասարդը եղել է 54 տարեկան, Փարիզում թալանել են Քիմ Քարդաշյանին: Այս մասին գրում է Topnews.ru-ն:
Լրագրողները հայտնում են, որ գողության կազմակերպիչը եղել է 60-ամյա Աոմար Աիթ Հեդաշը, ով հայտնի է Ծեր Օմար մականունով:
Գողությունից հետո նրանք փախել են, սակայն գողերից մեկը հանցագործության վայրում է թողել իր ԴՆԹ-ն, որի շնորհիվ էլ ոստիկանները կարողացել են հայտնաբերել հանցագործներին, ովքեր գողացել էին մոտ 5 մլն եվրո արժողությամբ թանկարժեք զարդերով զարդատուփ, 4 մլն եվրո արժողությամբ մատանի և երկու բջջային հեռախոս:
Նրանք հայտնաբերվել և ձերբակալվել են հունվարի 9-ին: